Մեծ Բրիտանիայում 6 երեխաների միայնակ մորը 5 ամիս ժամկետով ազատազրկման են դատապարտել այն բանի համար, որ երեխաներին թույլ է տվել բացակայել դասերից: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

42-ամյա Կլաուդիա Ուարդը մի քանի ամիս բանտում անցկացնելուց հետո ընդունել է մեղքը: Նա պնդել է, որ իր երեխաներն ավելի շատ օգուտ կստանան լողափին կամ անտառում զբոսանքներից, քան «ձանձրալի եւ տոթ դասասենյակում անցկացրած» դասերից:

Ըստ Gazeta-ի, կրթության տեղական կոմիտեի պաշտոնյաները չեն համաձայնել երեխաների կրթության նրա մոտեցման հետ, եւ 2013 թվականին նա 5 ամիս անազատության մեջ է անցկացրել այն բանից հետո, երբ 5 անգամ անտեսել է իր երեք երեխաների դպրոց հաճախելիությունն ապահովելու՝ դատարանի պահանջը: