Իսպանիայից մասնագետները հաշվարկել են օպտիմալ ժամանակը, որն աշակերտը պետք է ծախսի տնային առաջադրանքը կատարելու համար: Խոսքն օրական մեկ ժամ սովորելու մասին է, ընդ որում, լավագույն արդյունքի հասնելու համար դպրոցականները պետք է ինքնուրույն պատրաստեն դասերը:
Օվյեդոյի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են երկրի պետական եւ մասնավոր դպրոցների 7.725 աշակերտների: Կամավորների միջին տարիքը 13 տարեկան է եղել, որոնց 47.2%-ն աղջիկներ են եղել:
Ըստ Planet-today-ի, աշակերտներին առաջարկել են հատուկ հարցաթերթեր լրացնել՝ նշելով, թե որքան ժամանակ են ծախսում յուրաքանչյուր առարկայից տնային առաջադրանքը կատարելու համար, արդյոք այն ինքնուրույն են կատարում, թե կողմնակի օգնության են դիմում:
Արդյունքում պարզվել է, որ աշակերտները բոլոր առարկաներից տնային առաջադրանքի համար շուրջ 1-2 ժամ են ծախսում: Այն աշակերտները, որոնց ամեն օր են տնային առաջադրանք ունեցել, մյուսներից 50%-ով ավելի հաջողակ են եղել: Մյուսներից հաջողակ են եղել նաեւ այն դպրոցականները, ովքեր ինքնուրույն են սովորել դասերը:




























