Ճապոնական Shimizu շինարարական ընկերությունը որոշել է կյանքի կոչել ֆանտաստիկ մի գաղափար, որը բոլորովին վերջերս հնարավոր էր թվում միայն գրքերում եւ խաղերում: Ընկերությունը ծրագրում է Ճապոնիայում ստորջրյա քաղաք կառուցել, որը հնարավոր կլինի տեսնել արդեն 2035 թվականին:

Ապագա ստորջրյա քաղաքը կոչվելու է Ocean Spiral: Քաղաքում 2035 թվականին շուրջ 4 հազար մշտական բնակիչ կլինի, ինչպես նաեւ հազար զբոսաշրջիկ:

Ենթադրվում է, որ Ocean Spiral-ում կլինեն բնակելի եւ հանգստի գոտիներ, տարբեր ռեստորաններ եւ, իհարկե, գիտահետազոտական կենտրոն:

Սակայն, ըստ Planet-today-ի, Shimizu-ի աշխատակիցները գիտեն, որ ներկայում իրենց գաղափարն իրականություն դարձնելն անհնար է, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ չեն տալիս: Բայց նրանք հույս ունեն, որ 15 տարվա ընթացքում իրավիճակը կփոխվի, եւ շինարարությունն անմիջապես կսկսվի:

Հավելենք, որ ներկայում նախագծի համար արդեն 26 մլրդ դոլարի ներդրում է կատարվել: