Անցյալ տարեվերջին Ճապոնիայում նորաձեւ էր համարվում սրճային ըմպելիքները, կակաոն եւ տաք շոկոլադը զեֆիրից հմայիչ կատուների ֆիգուրներով զարդարելը:

Այս միտումը մեծ տարածում է ստացել, եւ հիմա նյույորքյան հայտնի հրուշակագործ Դոմինիկ Անսելը որոշել է զեֆիրից պինգվիններ պատրաստել, որոնք փրկօղակով լողում են գավաթում:

Ըստ Kedem-ի, մեկ պինգվինի պատրաստման համար շուրջ 2 ժամ է ծախսվում: Այն 7 դոլար արժե: