Կենդանիների պաշտպանության Regina կազմակերպության աշխատակիցներն ընդամենը 3 օրվա ընթացքում ավելի քան 13 հազար դոլար են հավաքել՝ Բրյուս Ամենակարողը անունով փոքրիկ կատվին մահից փրկելու համար:
Ինքնակպչուն ժապավենով թաթիկներն ամուր կապած կատվին գտել է կանադական Ռեջայնա քաղաքի բնակիչներից մեկն ու անմիջապես դիմել տեղի կենդանիների պաշտպաններին: Սակայն այդ պահին կատվի մոտ արյան շրջանառության խախտում է նկատվել, ինչը հանգեցրել է հյուսվածքների քայքայման եւ լուրջ վարակի առաջացման:
Ըստ Lifenews-ի, կենդանու վիրահատությունն ու հետվիրահատական խնամքը 5 հազար դոլար արժեն, սակայն կարճ ժամանակահատվածում մարդիկ գրեթե անգամ ավելի գումար են նվիրաբերել:
Ցավոք, կենդանու 8 մատները ստիպված են եղել անդամահատել: Բացի այդ, կատուն դեռեւս մեկ թաթը կորցնելու վտանգի առջեւ է:





























