Nate D. Sanders ամերիկյան աճուրդի տունը աճուրդից հանել է Ադոլֆ Հիտլերի՝ ջրաներկով արած նկարը։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը՝ վկայակոչելով աճուրդի տան ներկայացուցչին, կազմակերպիչները հրաժարվել են նշել պատճառը։ Ընդ որում, ֆյուրերի մակագրած «Իմ պայքարը» (Мein Кampf) երկհատորյակը եւ Վենետիկի ոստիկանական բաժանմունքից վերցրած Հիտլերի անունով քարտը կթողնեն աճուրդի, որը կայանալու մարտի 26-ին։
Նատյուրմորտի նախնական գինը 30 հազար դոլար էր։ Նկարի չափը՝ 27x34 սմ։ Հիտլերն այն նկարել էր 1912թ., երբ ընդամենը 23 տարեկան էր։ Նկարում պատկերված է երկնագույն կերամիկական կուժ՝ կարմիր, նարնջագույն եւ վարդագույն ծաղիկներով։ Աճուրդի կազմակերպիչները նշում են, որ նման նկարները բնորոշ չէին Հիտլերին, որը հիմնականում նկարում էր բնապատկերներ եւ ճարտարապետական բնույթի նկարներ, գրում է Lenta-ն։




























