Չինաստանի Սինցզյան Ույգուրյան ինքնավար շրջանի դատարանը տեղաբնակներից մեկին ազատազրկման է դատապարտել սադրիչ վարքի համար. չինացին մորուք էր աճեցրել, գրում է Agence France-Presse-ը:

Տղամարդուն 6 տարվա ազատազրկման են դատապարտել «վեճ հրահրելու» մեղադրանքով: Նշենք, որ այս ձեւակերպումը չինական օրենսդրության մեջ հաճախ է հանդիպում: Նրա դեպքում սադրիչ վարք է համարվել մորուք աճեցնելը, իսկ նրա կնոջը 2 տարով բանտարկել են փարանջա կրելու համար, գրում է Gazeta-ն: Շրջանի իշխանությունները պայքար են մղում կրոնական ծայրահեղականության դրսեւորումների դեմ: