Մեծ Բրիտանիայի Սքանթորփ քաղաքում ամուսնական զույգը երկրորդ անգամ շահել է EuroMillions վիճակախաղում։ Այս մասին գրում է The Daily Express-ը։
Պարբերականի տվյալներով՝ Դեւիդ Լոնգն ու Քեթլին Մաքենզին շահել են 1 մլն ֆունտ ճիշտ այնպես, ինչպես 2 տարի առաջ։ Այս անգամ նրանք որպես բունուս կստանան Jaguar մակնիշի ավտոմեքենա։
«Սա արտակարգ իրավիճակ է։ Նույնիսկ մեկ անգամ շահողները շոկի մեջ են լինում։ Կարելի է պատկերացնել այն մարդկանց հույզերը, որոնք շահում են 2 անգամ»,- մեկնաբանել է EuroMillions-ի աշխատակիցը։
The Daily Express-ը նշում է, որ 2-րդ անգամ շահելու շանսերը հավասար էին 1 –ը 253 մլրդի։ Պարբերականը նաեւ հավելել է, որ լուրը ապրիլմեկյան կատակ չէ։
Նշենք, որ EuroMillions-ը միջազգային վիճակախաղ է, որին մասնակցում է 9 եվրոպական երկիր։





























