Բրիտանիայում 67 տարեկանում մահացել է Էնն Ֆուդսը, ում 28 անգամ ճանաչել են որպես «աշխարհի ամենատգեղ կին»: Այս մասին գրում է բրիտանական Metro թերթը:

Կինը մահացել է անցած հանգստյան օրերին, բայց տեղեկատվությունը միայն հիմա է հայտնվել:

Վուդսն առաջին անգամ նման մրցանակի է արժանացել 1977-ին Էգրեմոնթի թթու խնձորների տոնավաճառում: Միջոցառման կազմկոմիտեն նախատեսում է սեպտեմբերին կայանալիք հերթական տոնավաճառի ժամանակ ինչ-որ կերպ հարգել «չեմպիոնի» հիշատակը:

Crab Fair-ի քարտուղար եւ փոխնախագահ Քալում Սքոթը հայտարարել է, որ Էնն Վուդսը մեծ հեղինակություն էր վայելում քաղաքում եւ առանց նրա տոնավաճառն այլեւս նախկինը չի լինի: