Կահիրեի մետրոյում կատուն 5 տարի շարունակ պատի հետեւում է ապրել: Այդ ամբողջ ընթացքում կենդանուն կերակրել է մոտակայքի խանութներից մեկում աշխատող Աբդո անունով մի տղամարդ:

5 տարի առաջ մեծ կատուները հարձակվել են նրա վրա: Փորձելով թաքնվել՝ նա փոքրիկ անցքի միջով մտել է պատի մեջ, բայց չի կարողացել դուրս գալ: Այս մասին գրում է Fishki.net-ը:

Կատվի վիճակի վրա հասարակության ուշադրությունը գրավել են կենդանիների պաշտպանները, եւ որոշել են կենդանուն ազատագրել երկարատեւ բանտարկությունից: Հինգ ժամ է պահանջվել՝ պատը քանդելու եւ փրկարարական գործողությունն իրականացնելու համար: