Ֆրանսիայի ավիադիսպետչերների SNCTA խոշորագույն արհմիությունը ապրիլի 7-ին հայտնել է երկօրյա գործադուլի մասին։ Ակնկալվում է, որ չեղյալ է հայտարարվելու չվերթների շուրջ 40 տոկոսը։ Հիմնականում դրանք կվերաբերեն Ֆրանսիայի ներքին չվերթներին։ Այս մասին հայտնել են քաղավիացիայի գլխավոր վարչությունից։
Ավիադիսպետչերները իշխանություններից պահանջում են բարելավել աշխատանքի պայմանները եւ բարձրացնել աշխատավարձերը, գրում է ՏԱՍՍ-ը։
Գործադուլը պլանավորվում էր անցկացնել դեռեւս մարտի 24-ին, սակայն չեղյալ էր հայտարարվել Ֆրանսիական Ալպերում գերմանական Germanwings ավիաընկերության А320 օդանավի կործանման պատճառով։





























