Գերմանիայում նացիստների օրոք կառուցած առողջարանը պլանավորվում է վերածել հյուրանոցի եւ բնակարանների։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Խոսքը Ռյուգեն կղզու Պրորա առողջարանի մասին է։ Ինչպես հայտնում է թերթը, դա ժամանակին նացիստների ամենահավակնոտ շինարարական նախագծերից մեկն է եղել։ Ենթադրվում էր, որ այն աշխատավոր զանգվածների համար հանգստավայր է դառնալու եւ տեղավորելու է մինչեւ 20 հազար մարդ, սակայն դրա աշխատանքները դադարեցվեցին 1939թ., գրում է Gazeta-ն։
Պարբերականը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Գերմանիայի կայուն տնտեսության, բարգավաճող շուկայի պարագայում որոշ գերմանացի մատակարարներ եւ ներդրողներ սկսում են ուշադրություն դարձնել Երրորդ ռեյխի ճարտարապետական մնացորդների վրա՝ փնտրելով նոր հնարավորություններ։
Այս միտումը ոչ միանշանակ արձագանք է առաջ է բերել հասարակության շրջանում։ Մասնավորապես պատմաբաններն ու մատակարարները քննարկում են, թե որքանով է թույլատրելի նման անշարժ գույքը կոմերցիոն նպատակներով օգտագործելը։





























