Ինդոնեզիայի երիտասարդ մի բնակիչ կենդանի է մնացել օդանավի շասիի խցիկում ռիսկային չվերթից հետո։ Այս մասին գրում է Reuters-ը։
21-ամյա Մարիո Ստեւան Ամբարիտային հայտնաբերել էին Ջակարտայի օդանավակայանում։ Նա թեթեւ վնասվածքներ էր ստացել։ Պարզվել է՝ քաղաքացին թռել է Սումատրայից եւ վայրէջքի ժամանակ դուրս է ընկել շասիի խցիկից, գրում է Gazeta-ն։
Օդանավակայանի աշխատակիցները պարզել են, որ Ամբարիտան Ջակարտա է ժամանել նախագահ Ջոկո Վիդոդոյին տեսնելու համար։





























