Ուկրաինայում ապրիլի 1-ի դրությամբ կա 683 միլիոնատեր։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի պետական ֆիսկալ ծառայությունը։ 2015թ. հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում եկամուտների հայտարարագիր է ներկայացրել 194 հազար քաղաքացի, գրում է ТСН-ը։
2015թ. ապրիլի 1-ի դրությամբ Ուկրաինայում կա 1 մլն գրիվենից ավել եկամուտ ունեցող 683 քաղաքացի։ Դա 3 տոկոսով ավել է, քան անցյալ տարի։Հայտարարագրված եկամտի հիմնական աղբյուրներն են աշխատավարձը (4.2 մլրդ գրիվեն), ժառանգությունն ու նվիրատվությունը (3.7 մլրդ գրիվեն) եւ այլ եկամուտներ։
Հայտարարագրված եկամուտների ընդհանուր գումարը գերազանցում է 3.8 մլրդ գրիվենը։





























