Ամերիկյան Կոլորադո նահանգում Թելլեր լիճը «գրաված» ոսկե ձկնիկները սպառնում են տեղի էկոհամակարգին: Այս մասին հաղորդում է ABC News-ը:

Ենթադրվում է, որ երկու տարի առաջ լճում 4-5 տնային ոսկե ձկնիկներ են բաց թողել: Ներկայում դրանց թիվը 3-4 հազար է:

Colorado Parks and Wildlife (CPW)-ի մամուլի քարտուղար Ջենիֆեր Չերչիլը նշել է, որ ոսկե ձկնիկները սպառնում են տեղական ֆլորային եւ ֆաունային:

Ըստ Gazeta-ի, մասնագետներն ուսումնասիրում են իրավիճակի լուծման երկու տարբերակ: Նրանք կարող են կա՛մ ցամաքեցնել լիճը, կա՛մ ոսկե ձկնիկների դեմ էլեկտրաշոկ կիրառել: Նշվում է, որ երկու դեպքում էլ ձկներին չեն ոչնչացնի: Դրանց կարող են փոխանցել գիշատիչ թռչունների վերականգնողական կենտրոններ՝ որպես կեր: