Հուլիսի 22-ին ոստիկանության Մասիսի բաժին է դիմել 54-ամյա Ռուբեն Վ.-ն եւ հայտնել, որ հարեւանը` 70-ամյա Կիմո Մ.-ն հաճախակի անհանգստացնում է իր ընտանիքին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հուլիսի 22-ին, ժամը 09.30-ին, այնուհետեւ ժամը 11.00-ի սահմաններում, Ռուբեն Վ.-ի տան միջանցք են մտել Կիմո Մ.-ն, նրա կինն ու դուստրը եւ պատճառաբանելով, որ Ռուբեն Վ.-ն ավտոմեքենան վերանորոգելով աղմուկ է բարձրացնում ու խանգարում իրենց հանգիստը, վիճաբանել եւ քաշքշուկ են սկսել, ինչի հետեւանքով Ռուբեն Վ.-ի կնոջը պատճառվել են վնասվածքներ:
Ռուբեն եւ Անահիտ Վ.-երին, Կիմո ու Կարինե Մ.-երին ու Լյուդմիլա Գ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Կատարվում է հետաքննություն:




























