Հայաստանի կառավարությունն իր պահուստային ֆոնդից աղետի գոտուն տրամադրած 60, 5 միլիոն նախատեսված գումարից 7, 22 միլիոնը հատկացրել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից Սպիտակ եւ Գյումրի քաղաքներում կառուցված բազմաբնակարան շենքերի (բնակելի տների)  կառուցապատման համար հատկացված հողամասերի ձեռքբերմանը։ Նման որոշում Կառավարությունը կայացրել է իր այսօրվա` հուլիսի 29-ի նիստում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից: