Այն բանկերը, որոնք կֆինանսավորեն Թեղուտի հանքավայրի շահագործումը, կգործեն Հայաստանի Հանրապետության կենսական շահերի դեմ: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդը, որը ողջունում է Թեղուտի պաշտպանության համար երկարատեւ պայքար մղող հասարակական կազմակերպություններին եւ անհատ քաղաքացիներին:
«Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին՝ ժամանակավորապես ձեռնպահ մնալ ռուսական ՎՏԲ բանկի միջոցով ցանկացած գործարք իրականացնելուց, որը փորձում է այդպիսի ֆինանսավորմամբ արհամարհել Հայաստանի ժողովրդին եւ նրա կենսական շահը: Իսկ եթե ցինիզմը հասնի այն աստիճանի, որ, այնուամենայնիվ, որեւէ բանկ հանդգնի իրականացնել Թեղուտի խայտառակությունը, ապա լիարժեքորեն բոյկոտել է պետք այդ բանկը` ազգային գիտակցության մեջ նրա ներկայությունը ՀՀ-ում persona non grata համարելով»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:




























