ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ հուլիսի 29-ին, ընդունել է Եվրախորհրդի փորձագետներ Ռոբերտ Հերցոգին եւ Ալինա Տատարենվովային:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տարածքային կառավարման նախարարությունից, փոխնախարարը հյուրերի հետ քննարկել է տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր: ԵԽ փորձագետները խորհրդատվություն եւ փորձագիտական աջակցություն են ցուցաբերում մի շարք օրինագծերի մշակման, տեղական ինքնակառավարման համակարգի եւ վարչատարածքային բարեփոխումների հարցերում: Հանդիպմանն անդրադարձ է եղել «Համահարթեցման մասին» օրենքի նախագծին, ինչպես նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին, որոնցում հաշվի են առնվելու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի առանձին լուծումներ: Քննարկվել է նաեւ Ապակենտրոնացման գործողությունների ծրագրի նախագիծը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են:




























