Օգոստոսի 2-ին, ժամը 21.02-ին հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ուգարք գյուղում: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.20-ին, մարվել` 21.45-ին: Այրվել են Ա. Հակոբյանի տան առաստաղը` 20 քմ եւ տանիքի փայտյա կառուցվածքները` 4 քմ մակերեսով:
Տանտերը` 78-ամյա Ա. Հակոբյանը հրդեհի հետեւանքով ծխահարվել է ու անգիտակից վիճակում տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:
Բժիշկների խոսքով` նրա կյանքին վտանգ չի սպառնում:




























