Ֆուտբոլի Հյուսիսային Կորեայի հավաքականի գլխավոր մարզիչ Կիմ Չեն Հոնը Հարավային Աֆրիկայում ունեցած խայտառակ մրցելույթի համար պատժվել է եւ Global Times-ի տվյալներով, ուղարկվել է տաժանակիր ֆիզիկական աշխատանքի:

Կիմ Չեն Հոնը օրական 14 ժամ հարկադիր աշխատանք է կատարում շինարարությունում: Ավելի վաղ նա հեռացվել էր Կորեայի Աշխատանքային կուսակցությունից:

Հարավային Աֆրիկայում հյուսիսկորեացիները 1:2 հաշվով պարտվեցին Բրազիլիային, 0:7 հաշվով` Պորտուգալիային և 0:3 հաշվով` Կոտ դ’Իվուարին: