Օգոստոսի 4-ին ժամը 12.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայի 18-րդ շենքի թիվ 18 բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին:

Դեպքի վայր մեկնած փրկարարները տանտիրոջ հարազատների ներկայությամբ բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 77-ամյա Կամելա Սուրացյանի դին: