Օգոստոսի 5-ին, ժամը 04.02-ին հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Դսեղ գյուղում, որը անասունների ծխահեղձ լինելու պատճառ է դարձել:
Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.30-ին, մարվել` 07.50-ին:
Ամբողջությամբ այրվել է Հ. Պետրոսյանին պատկանող անասնագոմը եւ այնտեղ պահեստավորված 600 հակ անասնակերը: Հրդեհի հետեւանքով ծխահեղձ է եղել 4 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:




























