Օգոստոսի 4-ին ժամը 13.29-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայի սկզբնամասում գտնվող զբոսայգուն հարակից տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր մեկնած փրկարարները դուրս են բերել Երեւանի Գայի պողոտայի 2/122 հասցեի բնակիչ, 70-ամյա Ժորիկ Հարությունյանի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:




























