Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հայաստանի մանկական ասոցիացիան, World Vision Armenia-ն, Մարիամ Սուխուդյանը եւ լրագրող Սյուզան Սիմոնյանը բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին, ԿԳ նախարարին, որտեղ պահանջել են մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը վերջնական լուծում տալ Երեւանի համար 18 հատուկ դպրոցի լուծարման խնդրին:
2010 մարտի 26-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցած երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել է թիվ 18 հատուկ դպրոցի լուծարման հարցը: Որոշվել է, որ դպրոցի չի ծառայում իր նպատակին: «Իրականում այնտեղ պիտի սովորեին հատուկ կարիքներ ունեցող եւ իրավախախտ երեխաները` ստանալով հատուկ կրթություն եւ դաստիարակություն: Ներկայումս տվյալ դպրոցում հիմնականում սովորում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Դպրոցի լուծարման գործընթացն արդեն սկսվել է: Այն երեխաները, ովքեր դպրոց էին հաճախում սոցիալական խնդիրներից դրդված, կտեղափոխվեն հանրակրթական այլ դպրոցներ»:
Նամակի հեղինակները, սակայն մտավախություն ունեն, որ դպրոցը չի փակվի, քանի որ դպրոցի փակման հստակ դիրքորոշում եղել 2009-ի ուսումնական տարին սկսելուց առաջ,սակայն դպրոցը շարունակել է գործել: «Օրենսդրության խախտումով դպրոցում գրանցված երեխաները շարունակում են գրանցված մնալ, չնայած նրան, որ ԿԳ նախարարի ստեղծած հանձնաժողովը բոլոր երեխաների հետագա տեղաբաշխման վերաբերյալ առաջարկներ էր տվել: Առջեւում սեպտեմբերի մեկն է՝ անթույլատրելի է, որ դպրոցը մնա նույն լուծարվող, սակայն չլուծարված կարգավիճակում, մանկավարժական կազմը շարունակի աշխատել՝ ամեն րոպե զգալով փողոցում հայտնվելու վտանգը, երեխանների մեծ մասը գրանցված մնա այնտեղ օրենսդրության խախտումով:
Ելնելով վերոհիշյալից, պահանջում ենք մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը (սեպտեմբերի 1-ը) վերջնական լուծում տալ 18 դպրոցի լուծարման հարցին»,- ասված է բաց նամակում:




























