Ճապոնական Toshiba ընկերության նախագահ Հիսաո Տանական մտադիր է հրաժարական տալ՝ իր վրա վերցնելով ֆինանսական սկանդալի ողջ պատասխանատվությունը, որի մեջ հայտնվել է իր ընկերությունը: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:

Այս շաբաթ հայտնի էին դարձել անկախ աուդիտի նախնական արդյունքները, որի ընթացքում ստուգվել էր ընկերության վերջին տարիների գործունեությունը: Նշվում է, որ Toshiba-ի աշխատակիցները կարող էին թոփ մենեջերների ճնշման տակ դիտավորյալ կեղծել եկամուտների մասին հաշվետվությունը, որպեսզի ցույց տան, որ ընկերությունը հաջող աճ է գրանցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ստուգումների արդյունքերը կհրապարակվեն հուլիսի 21-ին:

Վերջին տարիներին Toshiba-ի ներկայացրած ուռճացված աճի ծավալները կարող են կազմել 1.6 մլրդ դոլար: