Գերմանիայում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար ամենաշատը պատժում են Porsche մակնիշի մեքենաների վարորդներին:

Նրանց ավելի քան 10 տոկոսը, ապահովագրության անկետաները լրացնելիս, հայտնել են տուգանային միավորների մասին:

Հաջորդում են Jaguar (8,4%) եւ Mini (7,2%) մեքենաները: Ցանկը եզրափակում են Daewoo (4,8%), Lancia (4,8%) եւ Suzuki (4,3%) մակնիշի մեքենաները, հաղորդում է Euromag-ը: