Համացանցում նոր մեքենայի լուսանկարներ են հայտնվել: Այս անգամ պապարացիներին հաջողվել է նկարահանել իտալական Fiat Aegea-ի հինգ դռնանի տարբերակը:

Fiat-ի Aegea մոդելը ներկայացվել է Ստամբուլում կայացած շոուի ժամանակ, որն անցկացվել է այս տարվա մայիսին:

Իտալական Carpassion-ը, որի տրամադրության տակ էլ հայտնվել են նորույթի լուսանկարները, գրում է, որ մեքենան, ամենայն հավանականությամբ, պաշտոնական դիլլերիների սրահներում կհայտնվի 2016 թվականից ոչ շուտ: Այն նախատեսվում է վաճառել Եվրոպայի, Աֆրիկայի, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի 40 երկրներում:

Ըստ Informing-ի, Aegea-ն, որն առաջարկվելու է երեք տարբերակով՝ սեդան, հեչբեկ եւ ունիվերսալ, կփոխարինի Fiat Bravo-ին: