Chevrolet ընկերությունը հրապարակել է 2016 թվականի մոդելային տարվա Silverado-ի առաջին լուսանկարը: Նորույթն արտաքին հսկայական փոփոխությունների է ենթարկվելու:
Ըստ Motor-ի, մոդելը նաեւ ներքին թարմացումներ կունենա: Այն կառաջարկվի նոր սերնդի MyLink մուլտիմեդիայի համալիրով, որն աշխատում է Apple-ի CarPlay եւ Google-ի Android Auto հավելվածներով:
Chevrolet Silverado-ն կառաջարկվի նաեւ շարժիչների մի քանի տարբերակով. 4.3 լիտր ծավալով 285 ձիաուժ հզորությամբ V6 շարժիչով, 5.3 լիտրանոց 355 ձիաուժ հզորությամբ V8-ով, ինչպես նաեւ 6.2 լիտրանոց 420 ուժանոց V8 շարժիչով: Այլ մանրամասներ ընկերությունը կհրապարակի ավելի ուշ:





























