«Ամերիաբանկում» ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում ֆինանսական վարձակալության (լիզինգի) գծով գործառնությունների ծավալն աճել է մոտ 187 տոկոսով: Դեռեւս 2009թ. տարեվերջին «Ամերիաբանկը» գրավում էր ՀՀ բանկային համակարգի լիզինգի ընդհանուր պորտֆելի 7տոկոսը, սակայն 2010թ. առաջին եւ երկրորդ եռամսյակների ընթացքում բանկի մասնաբաժինը շարունակաբար աճել է` համապատասխանաբար կազմելով ընդհանուր պորտֆելի 10 տոկոսը եւ 18.4 տոկոսը: 

2010թ. տարեսկզբին «Ամերիաբանկի» ֆինանսական լիզինգի պորտֆելը կազմում էր 383 մլն դրամ:  2010թ. առաջին եռամսյակի տվյալներով պորտֆելի աճը կազմել է 44 տոկոս (553մլն դրամ) տարեսկզբի համամետությամբ, իսկ արդեն երկրորդ եռամսյակին` 99 տոկոս (1099մլն դրամ) առաջին եռամսյակի համեմատությամբ: 

Ամերիաբանկը մտադիր է շարունակել լիզինգային ծառայությունների ակտիվ առաջխաղացումը հայաստանյան շուկայում:  Արդեն 2010-ի  օգոստոսի 12-ի դրությամբ, լիզինգի պորտֆելը 4.9 անգամ գերազանցում է տարեսկզբի ցուցանիշը, որը կազմում է 1,861 մլն ՀՀ դրամ (5 մլն ԱՄՆ դոլար), այսինքն` մոտավորապես ՀՀ բանկային համակարգի լիզինգի պորտֆելի քառորդը: