Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է CLA 45 AMG եւ GLA 45 AMG մոդելների նորացված տարբերակները: Դրանք նոր 2 լիտր ծավալով շարժիչ կունենան, որով ավելի վաղ հագեցրել էին աշխարհի ամենահզոր A45 AMG հոթ-հեչը:

Շարժիչը 360-ից հասել է 381 ձիաուժ հզորության: CLA 45 սեդանը կարող է 100 կմ-ը զարգացնել 4.2 վայրկյանում, իսկ GLA 45 AMG քրոսովերը՝ 4.4 վայրկյանում:

Բացի այս, ըստ Motor-ի, 2.618 եվրո արժողությամբ սեդանի, ունիվերսալի եւ քրոսովերի համար կառաջարկվի Dynamic Plus սպորտ-փաթեթ: