Ճապոնական Honda ավտոկոնցեռնը հանրությանն է ներկայացրել 2016 մոդելային տարվա Accord սեդանի նոր տարբերակը: Հարկ է նշել, որ մեքենան նախատեսված է, առաջին հերթին, ամերիկյան շուկայի համար, եւ նախապես հենց այնտեղ կվաճառվի:

Նորացված Accord-ի թափքը ոճով նման է Acura-ին: Սրահի ներքում ապագա գնորդը կգտնի ժամանակակից անվտանգության եւ որակյալ մուլտիմեդիայի համակարգ, որը, ամեն ինչից զատ, կկարողանա աշխատել նաեւ սմարթֆոնի հետ:

Ըստ Informing-ի, նոր Accord-ը կառաջարկվի 2.4 լիտրանոց 185 ձիաուժ հզորությամբ շարժիչով, սակայն հասանելի կլինի նաեւ 3.5 լիտրանոց շարժիչ: Դրանք կառաջարկվեն ինչպես մեխանիկական, այնպես էլ ավտոմատ փոխանցման տուփով:

Ճապոնական կոնցեռնն առայժմ չի նշում նորույթի գինը: