Skoda ընկերությունը հայտնել է, որ Չեխիայում իր երեք գործարանները փակվել են, քանի որ այնտեղ արտադրական հրապարակների ընդլայնման ու սարքավորումների նորացման աշխատանքներ պիտի իրականացվեն:
Հաղորդվում է, որ գործարանները փակվել են Մլադա Բոլեսլավում, Վրխլաբիում եւ Կվասինում:
Նորացման ընթացքը կտեւի մինչեւ օգոստոսի 14-ը: Այդ ընթացքում ընկերությունը նախատեսում է ձեռնարկության տեխնիկական սպասարկման օպտիմալացում իրականացնել:





























