Օգոստոսի 4-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 37-ամյա Հասմիկ Վ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 09.00-ին, Երեւանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 12 շենքի շքամուտքում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, եւ դիմել փախուստի` պատճառելով 170.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 5-ին, ժամը 11.50-ին, բաժին է ներկայացել 26-ամյա Ռոբերտ Շ.-ն եւ տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:





























