Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ, Սյունիքի մարզային վարչությունների եւ Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 5-ին, ժամը 19.00-ին, 1960 թ. ծնված Մանվել Հ.-ն կամավոր հանձնել է երկփողանի, 28 մմ տրամաչափի, ողորկափող որսորդական հրացան, սպորտային ատրճանակ, «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ եւ հայտարարել, որ զինամթերքը գտել է 1993 թ. ԼՂՀ Քարվաճառի շրջանի կիսաքանդ տներից մեկում, տեղափոխել եւ պահել է իր տան հետնամասում գտնվող տարածքում եւ մոռացության մատնել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ օրը շինարարական աշխատանքներ կատարելիս գտել է այն եւ ներկայացրել բաժին:





























