Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակել Լեյլա եւ Արիֆ Յունուսներին: Այսպիսի հայտարարություն է տարածել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Ադրբեջանցի երկու իրավապաշտպաններն էլ առողջական խնդիրներ ունեն:

2015 թվականի օգոստոսի 3-ին Արիֆ Յունուսի արյան ճնշումը կտրուկ բարձրացել է, եւ նա հենց դատարանում կորցրել է գիտակցությունը:

«Լեյլա եւ Արիֆ Յունուսների ձերբակալության եւ քրեական հետապնդման մասին որոշումը ծաղր էր արդարադատության հանդեպ: Իսկ նրանց հետագա հետապնդումներն արժանի են դատապարտման»,- հայտարարել է Human Rights Watch-ի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Վիլյամսոնը՝ դատավարությունը քաղաքական շոու անվանելովԼ

Յունուս ամուսինները մեղադրվում են հարկերից խուսափելու համար: Նրանց մինչեւ 12 տարվա ազատազրկում է սպառնում: Ամուսիններին պատրաստվում են դատապարտել նաեւ պետական դավաճանության համար:

Դատաքննությունը պետք է ավարտվեր օգոստոսի 6-ին: Ադրբեջանի իշխանություններն անկախ լրագրողներին եւ դիտորդներին չի թույլատրել մասնակցել դատավարությանը: Ներկա են գտնվել միայն դիվանագետներ:

2015 թվականի ապրիլին ադրբեջանական դատարանը դատապարտել է մարդու իրավունքների երկու այլ պաշտպանների՝ Ինտիհամ Ալիեւին եւ Ռասուլ Ջաֆարովին: Իսկ օգոստոսի 7-ին պետք է վերսկսվեն լրագրող Հադիջա Իսմաիլովայի դեմ դատալսումները:

«Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է միանշանակ դատապարտեն արդարադատության հանդեպ այս ծաղրը»,- կրկնել է Վիլյամսոնը: