Ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին, ժամը 16.05-ին, Շենգավիթի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 58-ամյա Թամարա Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ 1-ին մասի մեղադրանքով:





























