Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Արարատի մարզային վարչությունների ծառայողները օգոստոսի 6-ին, ժամը 09.30-ին, Արտաշատի Երեւանյան փողոցի 7 շենքում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 20-ամյա Վաղարշ Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա օգոստոսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի եւ 363 հոդվածի /անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը/ 1-ին մասի մեղադրանքով նախատեսված հանցագործություն կատարելու համար` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշանակված պատիժը կրելուց խուսափելու համար: