Բահրեյնի լրատվամիջոցների հարցերով վարչությունը դադարեցրել է «Ալ Վասաթ» օրաթերթի թողարկումը, որը շիա ընդդիմության «ձայնն» էր, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ դա արվել է «պարբերականին կողմից օրենքի խախտման եւ պարբերաբար նյութեր հրապարակելու պատճառով, որոնք խորացնում են հակասությունները Բահրեյնի հասարակության տարբեր շերտերի միջեւ, ինչպես նաեւ ազդում են այլ պետությունների հետ հարաբերությունների վրա»:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Բահրեյնում թերթի թողարկման արգելումը, որի խմբագրական կուրսը տարբերվում է պաշտոնական իշխանությունների կարծիքից:

«Ալ Վասաթ» թերթի թողարկման դադարեցմամն այդ երկրի կառավարությունը փորձում է լռեցնել ընդդիմությանը, որն անհանգստություն է պատճառում»,-նշված է այդ կազմակերպության հայտարարությունում:

Բահրեյնում 12 թերթ է հրատարակվում, բայց միայն նրանցից մեկն է իրեն թույլ տալիս հրապարակել ընդդիմության կարծիքը: