Եվրամիության անդամ պետությունների շարքում Ֆրանսիան ունի ամենամեծ թվով արմատական տրամադրություններ ունեցող քաղաքացիները, որոնք մեկնում են Սիրիա պատերազմելու: 2014-ի ապրիլ ամսից 1,2 հազար ֆրանսիացի է մեկնել պատերազմելու Սիրիայում, հաղորդում է RTBF հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով ռիսկերի գնահատմամբ զբաղվող Aon ընկերության տվյալները։
Սիրիա մեկնող արմատականների թվով առաջին եռյակում են նաեւ Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան՝ 600-ական մարդ հաշվարկով։ Չորրորդ տեղում Բելգիան է՝ իր 440 քաղաքացիներով, որոնք համալրել են Սիրիայում հակակառավարական ուժերի շարքերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ Aon–ի տվյալների՝ ԵՄ անդամ պետություններից Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Իռլանդիայում, Դանիայում եւ Էստոնիայում այժմ նկատվում է հիմնականում «Իսլամական պետություն» եւ «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորումների կողմից սպառնացող ահաբեկչության վտանգի աճ։





























