Օգոստոսի 6-ին, ժամը 00.05-ին, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բագրեւանդ փողոցից դեպի Ջրվեժ թաղամաս տանող ճանապարհին բախվել է նույն ճանապարհահատվածում գտնվող պատին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը եւ 22-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են հիվանդանոց։

Կատարվում է քննություն: