Դանիայի կառավարությունն առաջարկում է վաճառել իր քիչ բնակեցված կղզիները մասնավոր ներդրողներին, որոնք կարող են դրանք վերածել արգելոցների, շքեղ հանգստավայրերի կամ խաղատների:

Դանիան ավելի քան 100 քմ տարածքով 1400-ցի ավելի կղզի ունի, որոնցից միայն 78-ն են բնակելի:

Այդ 78 կղզիներից յուրաքանչյուրում ապրում է մինչեւ 100 մարդ, իսկ 18-ում՝ մինչեւ 10 մարդ:

Այդ փոքրիկ դանիական կղզիները սպասարկելու փոխարեն, որոնց բնակչությունը երբեմն չի հասնում անգամ 10-ի, անհրաժեշտ է վաճառել դրանք մասնավորին, վստահեցնում է Դանիայի համալսարաններից մեկի տեղական պլանավորման հարցերով պրոֆեսոր Յորգեն Մելլերը, հաղորդում է Prian.ru-ն: