Ֆրանսիական արդարադատությունը հետաքննություն է սկսել Գաբոնի նախագահ Ալի Բոգնոյի աշխատակազմի տնօրեն Մեքսեն Ակրոմբեսիի նկատմամբ, հաղորդում է France-Presse-ը:
Գաբոնի իշխանությունների ներկայացուցիչը կասկածվում է պետական պատվերների բաշխման ժամանակ ֆրանսիական ընկերությունից կաշառք վերցնելու համար: Քննությունն ընթանում է «ակտիվ եւ պասիվ կոռուպցիա օտարերկրյա պետծառայողների նկատմամբ, պետական միջոցների յուրացում, ֆինանսական միջոցների լվացում, կեղծ փաստաթղթերի ստեղծում եւ օգտագործում» հոդվածներով:
Այս գործով անցնում է նաեւ ֆրանսիացի գործարար Ֆիլիպ բելենը, որին ներկայումս արգելված է լքել Ֆրանսիայի տարածքը:





























