«Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները Սմոլենսկի շրջանում ոչնչացրել են 3 տոննա տավարի միս, որը անասնաբուժական պիտակ եւ ուղեկցող փաստաթղթեր չի ունեցել, ինչպես նաեւ՝ 20 տոննա պղպեղ։ Դրա մասին հաղորդվել է տեսչության մամուլի հաղորդագրությունում։

 «Այսօր ոչնչացվել է 3 տոննա մսամթերք եւ 20 տոննա բուսական մթերք, իսկ այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ ոչնչացվել է  332 տոննա բուսական եւ  39 տոննա կենդանական ծագում ունեցող սննդամթերք», — նշված է հաղորդագրությունում։ 

Ծառայության տեղեկության համաձայն, առգրավվել է նաեւ երկու մեքենա  40 տոննա դեղձով եւ նետարինով։ Տվյալ բեռը Բելորուսիայից եկել է բուսասանիտարական վկայականներով, որոնք տրվել  էին Մարոկկոյի տված բուսասանիտարական վկայականի հիման վրա։   Մարոկկոյի իշխանությունները, իրենց հերթին, հաստատել են այդ բեռին վկայականի տրամադրումը։ Բեռների այդ խմբաքանակը եւս ոչնչացվել է, փոխանցում է   Gazeta-ն։

Նախկինում արդեն հաղորդվել էր, որ Սմոլենսկի բնակիչները պարկերով Վիսոկի Խոլմ գյուղի մերձակայքից հանում են պատժամիջոցային ցուցակի միրգն ու բանջարեղենը։ Տեղի բնակիչներից մեկի խոսքով, այդ դեղձից հրաշալի ինքնաթոր օղի է ստացվում։