Ամերիկյան Դալլաս քաղաքում ոստիկանը անզեն սեւամորթ ուսանողի է գնդակահարել, հաղորդում է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով, ոստիկանությունը կողոպուտի մասին ահազանգ է ստացել, երբ 19-ամյա Քրիստիան Թեյլորը մեքենայով ապակյա դռների միջով մխրճվել է ավտոսրահ: Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, որտեղ Թեյլորի եւ ոստիկանների միջեւ պայքար է սկսվել, որի ընթացքում 49-ամյա Բրեդ Միլլերը գնդակահարել է ուսանողին, հաղորդում է Gazeta-ն:

Հաղորդվում է, որ այս իրադարձությունը մեծ հակազդեցություն է առաջացրել սոցիալական ցանցերում, որտեղ, մասնավորապես, օգտատերերին վրդովվեցրել է այն,  որ տեղի ունեցածը չի ֆիքսել ոչ մի տեսախցիկ: