Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում օգոստոսի 7-ին անհայտ անձը վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, օգոստոսի 7-ին, ժամը 17.40-ին, Գայի պողոտայի թիվ 18 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: