Երեւանում երթուղայինի վարորդն օգոստոսի 7-ին վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդուն:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, երեկ ժամը 20.50-ին «ԳԱԶ-32213» մակնիշի թիվ 75 երթուղային ավտոբուսի վարորդը Աբովյան փողոցի թիվ 31 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: