Թուրքական իշխանությունների կողմից PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) իրականացվող ավիահարվածների դեմ քուրդ զինյալները շարունակում են տարբեր պատասխան գործողություններ իրականացնել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահանգի Սիլոփիի շրջանում PKK-ի երիտասարդկան թեւի դեմ գործողությունների դուրսն եկած ոստիկանական մեքենան պայթեցվել է քուրդ զինյալների կողմից ճանապարհին տեղադրված ականի միջոցով։
Զրահապատ մեքենան ականի վրայով անցնելու ժամանակ պայթել է, որի հետեւանքով սպանվել են մեքենայում գտնվող 4 ոստիկանները։





























