ԻՊ-ի ահաբեկչության հետեւում կանգնած է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Դրա մասին հայտնել է Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Ջեմիլ Բայիկը BBC-ին իր տված հարցազրույցում։

«Թուրքերը հայտարարում են, թե իրենք պայքարում են «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ»,-ընդգծել է Բայիկը։

Դիտորդները նշում են, որ ՔԲԿ-ի գրոհայինների դեմ ավելի շատ հարձակում է իրականացվել, քան ԻՊ-ի, նկատում է BBC-ն։ Թուրքական իշխանությունները հերքում են այն կարծիքը, թե ԻՊ-ի դեմ արշավը ընդամենը քրդական հարցի քողարկում է։