Թուրքական իշխանությունների կողմից քուրդ զինյալների ճամբարները ուժգին ռմբակոծությունից հետո քուրդ զինյալները տարբեր հատվածներում թուրք զինվորականների եւ ոստիկանների դեմ գործողություններ են սկսել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահանգի Բեյթուշեբափի շրջանում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալները հակաօդային զինատեսակներից կրակ են բացել Sikorsky տիպի ռազմական ուղղաթիռի վրա։

Քուրդ զինյալների հարձակման հետեւանքով սպանվել է ուղղաթիռում գտնվող թուրք զինվորականներից մեկը, վիրավորվել՝ 7-ը։